Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթել
Օկուպացված Արցախի Բերձորի շրջանում ական է պայթել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
1992 թվականին ծնված բնակչի վարած տրակտորը պայթել է ականի վրա։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի առթիվ Բերձորի շրջանային դատախազությունը հետաքննություն է իրականացնում։