ԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամի
Բրյուսելը կոչ էր արել ԵՄ երկրներին վերանայել էներգակիրների սպառման ծախսերը։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենի՝ ԵՄ անդամ երկրների ոլորտային նախարարներին ուղղված նամակը։
Յորգենսենի խոսքով՝ Եվրամիությունը բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամի։
Նա կոչ է արել ԵՄ երկրներին ուժեղացնել առաջիկա ձմռանը նախապատրաստվելու աշխատանքները, ինչպես նաև քննարկել գազի պահեստարանների լցվածությունն ապահովելու և գազի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը անհրաժեշտ չափով նվազեցնելու միջոցառումների պահպանման կամ ներդրման հնարավորությունը։
Միաժամանակ, Եվրահանձնակատարն ընդգծել է, որ ներկայում ԵՄ-ն ավելի լավ է պատրաստված էներգետիկ դժվարություններին, քան 2021 թվականի ձմռանը։