Ադրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով
Ադրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ընթացքում ունեցած ելույթում։
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղություն, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հարգման, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների վրա։
Բայրամովը նշել է, որ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր։ Բացի այդ, կողմերը նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։