Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Մամուլ

Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իրավապահները երեկ խուզարկություններ կատարեցին Աբովյանի համայնքապետարանում եւ մի քանի պաշտոնյա ձերբակալեցին, որի մասին դեռ օրեր առաջ էինք գրել՝ հղում անելով իշխանական եւ իրավապահ համակարգի մեր աղբյուրներին։ Բանն այն է, որ ՔՊ-ն եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը խիստ անհանգստացած են Աբովյանով, որտեղ դեկտեմբերի 13-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իսկ գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Ծառուկյանի թիկնապահն էր, հիմա փորձում է չեզոք դիրք գրավել, անցած չորս տարիների ընթացքում հասցրել է վայելել աբովյանցիների սերն ու վստահությունը։

ՔՊ բոլոր հարցումները ցույց են տվել, որ համայնքապետ Էդուարդ Բաբայանն անվիճելի առաջատար է բոլոր թեկնածուների մեջ, և անգամ իշխանական լծակների, վարչական ռեսուրսի գործադրումը չի կարող իրավիճակը փոխել` հօգուտ իշխանական թեկնածուի։ ՔՊ-ն նորմալ թեկնածու էլ չունի Աբովյանում: Օրերս հայտնի դարձավ, որ Բաբայանն առաջադրվելու է այն նույն «Գործարար» կուսակցությամբ, որով առաջադրվել են առաջիկա ընտրությունների բազում իշխանական թեկնածուներ, այդ թվում` Առուշ Առուշանյանը։

Մեզ պատմեցին, որ այդ կուսակցության գյումրեցի նախագահը տարբեր շրջանակներում պարծեցել է, թե իր կուսակցությամբ առաջադրվածներն ունեն իշխանության «դաբրոն» և մեկից մեկ ընտրվելու են։ Այս լուրերը հասել են Փաշինյանին, և նա ավելի է կատաղել Բաբայանի վրա, քանի որ դա կարող է նաև շեղել իշխանական էլեկտորատին, և հնարավոր է՝ Բաբայանն իրենց ընտրողներից էլ ձայներ տանի, ուստի հրահանգել է «մտնել համայնքապետարան» և Բաբայանին ծնկի բերելու օպերացիան արդեն սկսել։

Մեր իշխանական աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը դեռ շաբաթներ առաջ՝ ՏԻՄ ընտրությունների հարցը քննարկելիս է ասել, որ «պետք է ազատագրել Աբովյանը» և բոլոր այն համայնքները, որտեղ ուժեղ համայնքապետեր կան, բայց չեն ենթարկվում իրենց։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական «բաստիոնն» այն կարգի է կատարելագործվել, որ այլևս չեն էլ սպասում ընտրություններին․ ինչպես հինգ տարի առաջ Վանաձորում արեցին՝ քվեարկությունից հետո կալանավորելով հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին, հիմա որոշել են մինչև քվեարկությունը մեջտեղից հանել ուժեղ թեկնածուներին։ Իշխանականները երեկ չէին էլ թաքցնում, որ նպատակն Էդուարդ Բաբայանին խաղից հանելն է` այնպես անել, որ նա հրաժարվի ընտրապայքարից։

Ընդ որում՝ մեր աղբյուրները վստահ են, որ սա այն տարբերակը չէ, որ Բաբայանը Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի և մյուսների պես «կզի» Փաշինյանի առաջ, Փաշինյանն էլ նրան չի պատրաստվում ընդունել, որովհետև Ծառուկյանի հետ երբևէ առնչություն ունեցող ցանկացած բան նրա վրա այնպես է ազդում, ինչպես ցլի վրա՝ կարմիր լաթը: Թեև Փաշինյանի որոշ թիմակիցների միջոցով Բաբայանը փորձել է «դաբրո» ստանալ Փաշինյանից: Հիմա նա այդ միջնորդներին էլ է կասկածում ինչ-ինչ շահագրգռության մեջ: Մեզ ասացին, որ նրանց թվում են եղել նաև Հայկ Կոնջորյանի եղբայրը` Ավետ Կոնջորյանը, և Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը։

Իսկ համայնքապետարանի մի շարք աշխատակիցների երեկ ձերբակալեցին կաշառք ստանալու կասկածանքով: Փաշինյանի գրպանային իրավապահների համար դժվար չի լինի կեղծ մեղադրանք հարուցել, քննությունը ձգել ու հասցնել մինչև համայնքապետին և անգամ Բաբայանին կալանքի տանել, թեպետ, ըստ օրենքի, անձը կալանավայրից էլ կարող է առաջադրվել։ Չի բացառվում, որ հաջորդ օպերացիան կիրականացնեն Մասիսում, որտեղ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն է համայնքապետի պաշտոնի անվերապահ հաղթող թեկնածուն: ՔՊ թեկնածուն Հովհաննես Հակոբյանն է՝ նախկին քաղաքապետ Սաշիկ Հակոբյանի որդին, որն այժմ Մասիսի անձնագրայինի պետն է։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի միակ գործիքակազմը` իշխանությունը պահելու և անգամ ՏԻՄ-երում հաղթելու հարցում մնացել են բացառապես քրեական-քաղաքական հետապնդումները` կալանքներ, դատավարություններ, որը հնազանդորեն կատարում են իրավապահները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում