Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ
Միջազգային

Լեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը

Հայաստանի նկատմամբ կարելի է սպասել Ռուսաստանի կողմից հետագա տնտեսական էմբարգոներ հայկական արտադրանքի վրա և գազի գների բարձրացում։ Դրա մասին նշվում է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (PISM) հոդվածում։

«2026–2031 թվականների իր արտաքին քաղաքական ծրագրում Հայաստանը նվազեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը՝ դադարելով դրանք անվանել «ռազմավարական դաշինք», ինչպես նախորդ տարիներին, և դրանք վերածելով «կերպափոխվող և խորացող գործընկերության»։

Դա պայմանավորված է քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռազմական ոլորտներում իր հյուսիսային հարևանից առավելագույն անկախության ձգտմամբ։

Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ պահանջելով տնտեսական ինտեգրման ուղու հարցը դնել հանրաքվեի՝ կամ ԵԱՏՄ-ի, կամ ԵՄ-ի շրջանակում, և սպառնում է նրան բացառել ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանը հասկացրել է նաև, որ Հայաստանի արևմտամետ կողմնորոշման պահպանումը կարող է հանգեցնել ռուսական գազի նախկինում արտոնյալ գների կտրուկ բարձրացման։

Փաշինյանը գիտակցում է, որ իր ձգտումների իրականացումը երկարաժամկետ գործընթաց է, որը կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման զգալի ռիսկի հետ և պահանջում է զգուշավորություն ու գործընկերների մասնակցություն (օրինակ՝ ԵՄ, ԱՄՆ)՝ Ռուսաստանի հետ առկա համագործակցությունը հավասարակշռելու համար։ Սակայն Հայաստանը չի կարող հեշտությամբ դառնալ ամբողջովին անկախ Ռուսաստանից։

Հաշվի առնելով Ռուսաստանից կախվածության մակարդակը՝ դժվար է ենթադրել, որ Փաշինյանը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որոշում կընդունի նույնիսկ առաջիկա մի քանի տարիներին։ Նա գիտակցում է այն ծախսերը, որոնք կհանգեցնի այդ քայլը։ Սակայն նա կփորձի հայկական արտահանումը վերաուղղել դեպի նոր շուկաներ, ինչին կնպաստի ԵՄ-ի աջակցությունը։ Կարելի է նաև ենթադրել, որ նա կձգտի նվազեցնել Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման (Ադրբեջան, Իրան, Թուրքմենստան) և տնտեսության այն հատվածների ազգայնացման միջոցով, որոնք ներկայում վերահսկում են ռուսները կամ նրանց հետ կապված անձինք։ Կարճաժամկետ հեռանկարում վճռորոշ նշանակություն կունենա նոր էլեկտրակայանի կառուցման համար ներդրողի ընտրության որոշումը։ Ռուսաստանից բացի, հետաքրքրություն արդեն հայտնել են Չինաստանը, Ֆրանսիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը»,- նշել են փորձագետները։