Գագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
«Նախօրեին Կենդանաբանական այգու խորհրդի նիստում քննարկվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին ևս մեկ անգամ քնեցնելու հարցը»,- ասուլիսում ասաց Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի համակարգող Իվետա Տոնոյանը։
Ըստ նրա, մասնագետներն ահազանգում են, որ կենդանիների մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ ու այդ պայմաններում նրանց ուզում են 2-րդ անգամ քնեցնեն ձմեռվա պահպանության վայր ու վանդակներ տեղափոխելու համար։
«Մեկ տարում կենդանուն մի քանի անգամ քնեցումը բազմաթիվ բացասական հետևանքներ կարող է ունենալ։
Մեր փաստաբանները զբաղվելու են այս հարցով»,-ասաց Իվետա Տոնոյանը։