Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե Թանդիլյան
Հասարակություն

Մահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն, մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։

Սամվել Մեսրոպյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին։ 1975–1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը։ 1995 թվականին ավարտել է Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների կողմից կազմակերպված բարձրագույն դասընթացները՝ «Միջազգային առևտուր և բիզնես» ծրագրով։

1995–1998 թվականներին աշխատել է «Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերությունում՝ որպես կոմերցիոն տնօրեն։ 1998–2005 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 2003–2011 թվականներին՝ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիրն ու մշակութային ծրագրերի տնօրենը։

2013–2021 թվականներին ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։ 2021–2026 թվականներին եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Կոմիտասի անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավարը, իսկ 2023–2026 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն։

Սամվել Մեսրոպյանի բազմամյա գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ համերգային, փառատոնային, ցուցահանդեսային և բարեգործական ծրագրերի կազմակերպում Հայաստանում, Արցախում և արտերկրում։

Նա մասնակցել է «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխության, «Վահագն» արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության, «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնի և «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպմանը՝ տարբեր տարիներին հանդես գալով որպես տնօրեն կամ գործադիր տնօրեն։ 2006–2010 թվականներին եղել է «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի համահեղինակ և տնօրեն, իսկ 2008 թվականին՝ «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային առաջին փառատոնի նախագծի հեղինակ և տնօրեն։

Սամվել Մեսրոպյանը ակտիվորեն մասնակցել է նաև բարեգործական նախաձեռնությունների իրականացմանը՝ կազմակերպելով մի շարք համերգներ և մշակութային միջոցառումներ։

2019 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Սամվել Մեսրոպյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված էր Հայաստանի մշակութային կյանքի հետ։ Իր կազմակերպչական աշխատանքով նա ներդրում է ունեցել մշակութային ծրագրերի իրականացման, հայ արվեստի հանրահռչակման և միջազգային մշակութային համագործակցության զարգացման գործում։