Պարադոքսալ վիճակ է. Վահե Հովհաննիսյան
«Երկրում պետք է մթնոլորտը փոխվի, մթնոլորտն առողջացման կարիք ունի»,- Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսին ասաց Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, կան գաղափարներ, որոնք ունեն մեծ կոնսոլիդացիոն ռեսուրս՝ ներքին համերաշխության գաղափարն ու ազատության գաղափարը։
«Պարադոքսալ վիճակ է. ներքին համերաշխության գաղափարը մեր երկրում 2-3 տարի առաջ առաջինը ձևակերպել էր պարոն Ծառուկյանը։ Շատ արագ մտավ հանրային խոսույթ։ Մարդ, ով առաջինն է դրել հետպատերազմայն պարտության վիճակում գտվող երկրում հասարակության մեջ ներքին համերաշխության գաղափարն, այսօր անազատության մեջ է, իր անձով է մարմնավորում ազատության համար պայքարը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։