Ռուսների այս վարքը ոչ այլ ինչ է, քան էթնոհոգեբանական տգիտություն. Ալբերտ Նալչաջյան
«Հայ հեղինակները, պատմաբանները, քաղաքագետները միշտ նշում են, որ հայերի ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականից: Բայց այստեղ ես ուզում եմ մի ճշգրտություն մտցնել՝ իրականում հայերի ցեղասպանության վերջին փուլը սկսվել է 1824 թվականից և շարունակվել է մինչև 1923 թվականը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էթնոգոգեբան ալբերտ Նալչաջյանը:
Հոգեբանի կարծիքով` իրենց դեմոկրատ համարող պետությունները մեր ժողովրդի օգտնին ոչ մի լուրջ միջամտություն չեն կատարել, այլ միշտ խոստումներ են տվել թուրքերին, ինչը շարունակվում է մինչ օրս: Դա վտանգավոր վիճակ է ստեղծում հայ ժողովրդի համար:
«Ցեղասպանության հետ կապված հոգեբանական խնդիրներից մեկը, որ մեր ժողովուրդը շատ է հավատում օտարներին, հեշտությամբ ընկնում է օտարի ազդեցության տակ»,- հավելեց Նալչաջյանը:
Բանախոսը գտնում է, որ ռուսների ներկայիս քաղաքականությունը նույնպես շատ պրիմիտիվ է: Չնայած նրան, որ դարերի ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմել են իրար դեմ, բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ թուրքերը շատ բարի են և իրենց բարեկամն է:
«Ռուսների այս վարքը ոչ այլ ինչ է, քան էթնոհոգեբանական տգիտություն», – ասաց հոգեբանը: