Եթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Եթե Հայաստանում անցկացվի հանրաքվե ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու վերաբերյալ, Դուք անձամբ ինչպես կքվեարկեք։ Այս հարցմամբ «Gallup International Association»-ը դիմել է 1001 քաղաքացու։
Ըստ այդմ՝ հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, 35,1 դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարժվել ԵՄ անդամակցություն, 24,7 տոկոսը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, 10,9 դժվարացել է պատասխանել։