Հարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Համաշխարհային տնտեսական հարաբերությունները արագորեն փոխվում են, մատակարարման շղթաները վերափոխվում են, ձևավորվում են նոր տրանսպորտային, էներգետիկ և տեխնոլոգիական կապեր։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ներդրումային միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
«Այս պայմաններում կայունությունը, տրանսպորտային կապակցվածությունն ու վստահելի գործընկերային հարաբերություններն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում ներդրումների համար։ Հարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային կապերի, առևտրի և ներդրումների համար՝ միաժամանակ նպաստելով տնտեսական ինտեգրման խորացմանն ու դիվերսիֆիկացմանը», — նշել է Ալիևը: