Կրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)
Ռոստրանսնադզորի պաշտոնատար անձին կաշառք տալու համար դատապարտվել են առևտրային կազմակերպությունների երկու ղեկավարներ։
Կրասնոդարի երկրամասային դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան համաձայնել է Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանի դատարանի դատավճռին, որով Վարդան Զաքարյանը և Հրանտ Գրիգորյանը ճանաչվել են մեղավոր Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ։
Սահմանվել է, որ 2024 թվականի մարտից մինչև 2025 թվականի մարտը մեղադրյալները, լինելով առևտրային կազմակերպությունների ղեկավարներ և գործելով իրենց կազմակերպությունների շահերից ելնելով, պարբերաբար գումարներ են փոխանցել Հարավային դաշնային օկրուգում Ռոստրանսնադզորի տարածքային վարչության պաշտոնատար անձին՝
* ծանրաքաշ ավտոմեքենաների՝ առանց պարտադիր ստուգումների կշռման հսկողության կետով անարգել անցումն ապահովելու,
* ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու համար։
Տրված կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 675 000 ռուբլի։
Մեղադրյալների ապօրինի գործունեությունը բացահայտվել և կանխվել է Ռուսաստանի ԱԴԾ-ի՝ Կրասնոդարի երկրամասի վարչության աշխատակիցների կողմից։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել նաև կաշառք ստացող անձի՝ Հարավային դաշնային օկրուգում Ռոստրանսնադզորի տարածքային վարչության պաշտոնատար անձ Սերգեյ Վիխորի նկատմամբ կայացված դատավճռի մասին։ Նա ստացել էր նշված դրամական միջոցները։
Դատարանը Զաքարյանի նկատմամբ նշանակել է ազատազրկման պատիժ։