Հայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ։ Այս հեռախոսային հարցմամբ «Gallup International Association»-ը դիմել է 1001 քաղաքացու։
«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը թեմայի շուրջ ներկայացրել է այս հարցման արդյունքները՝ նշելով, որ այս հարցն իրենք տալիս են 2018-ից ի վեր և ցավով նշեց, որ «այո» պատասխանը ստաբիլ աճ է գրանցում։
Հարցման արդյունքներով՝ 54 տոկոսը նշել է, որ այո, կան քաղբանտարկյալներ։
Նշված 54 տոկոսին Gallup-ի հարցում անցկացնողները խնդրել են պատասխանել, թե ում են համարում քաղբանտարկյալ։ Ըստ այդմ՝
53 տոկոսը նշել է Ռոբերտ Քոչարյան,
42,1 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյան,
23,4 տոկոսը՝ Սամվել Կարապետյան,
10,5 տոկոսը՝ Բագրատ Արքեպիսկոպոս,
5,8 տոկոսը՝ Անդրանիկ Թևանյան՝
5,3 տոկոսը՝ Վարդան Ղուկասյան
4,1տոկոսը՝ Արեգնազ Մանուկյան
2,9 տոկոսը՝ Սեդրակ Քոչարյան
17,5 տոկոսը՝ այլ։
Նշենք, որ քաղաքացիները մի քանի պատասխանի հնարավորություն են ունեցել։