Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,- նշել են կոմիտեից: