ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք. Հովիկ Աբրահամյան
«Կարծում եմ, որ երկրի վարչապետը չպետք է զգացմունքային որոշումներ կայացնի և ուղղորդվի զգացմունքներով: Պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով այս օրերին իր Մոսկվա կատարած այցի և հասարակության ունեցած դժգոհությանը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` ապրիլի 7-ին Հայաստան այցելած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրեն խնդրել էր, որպեսզի մասնակցի Մոսկվայում ԵՏՄ միջկառավարական խորհուրդի նիստին:
«Իհարկե, կարող էի չմասնակցել, նաև հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, ովքեր ասում էին՝ պետք չէ գնալ, դա պատիվ չի բերի, և այլն»,-ասաց Աբրահամյանը:
Վարչապետը լրագրողներին հիշեցրեց, որ Մոսկվայում կայացած նիստի հենց առաջին իսկ պահից որոշում է կայացվել, որ մայիսի 20-ին ԵՏՄ վարչապետների խորհուրդի նիստը տեղի կունենա Երևանում:
«Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,-ասաց նա: