Ըստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումները
«Gallup International Association»-ը սեպտեմբերի 22-24-ը 1001 մարդու շրջանում հեռախոսային հարցումներ է անցկացրել։
«Ձեր կարծիքով 2026 թ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են արդա՞ր, թե կեղծիքներո՞վ»․ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց այս հարցման արդյունքները։
Լիովին արդար նշել է 29,6 տոկոսը, ավելի շուտ արդար՝ 23,1 տոկոսը, ավելի շուտ ընտրակեղծիքներով՝ 21 տոկոսը, 18,4 տոկոսը նշել է՝ մեծածավալ ընտրակեղծիքներով։
Վերջին երկու տարբերակը նշած քաղաքացիներին Gallup-ից խնդրել են պատասխանել, թե ում կողմից են խախտումներն իրականացվել։
«Եթե կարծում եք, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, ապա Ձեր կարծիքով՝ հիմնականում ո՞ւմ կողմից են դրանք իրականացվել»․
Իշխանության կողմից նշել է հարցվածների 39,8 տոկոսը, և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից՝ 33,8 տոկոսը, ընդդիմության կողմից՝ 12,7 տոկոսը, այլ ուժեր կամ անձինք 3,3 տոկոսը, դժվարացել է պատասխանել 10,4 տոկոսը։