Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդը
ԱՄՆ-ում մահացել է Ջեյմս Կոպենհավերը։ Նա 2024 թվականին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձի ընթացքում վիրավորում ստացած տղամարդկանցից մեկն էր։
CNN-ի փոխանցմամբ, ըստ Ալեգենի շրջանի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի, Կոպենհավերը մահացել է չորեքշաբթի օրը՝ հիվանդանոցում, 76 տարեկան հասակում։ Մահվան պատճառը չի հրապարակվել։
Ըստ ընտանիքի փաստաբան Ջոզեֆ Ֆելդմանի, Ջեյմս Կոպենհավերը վետերան և «նվիրված ամուսին էր, հայր ու պապիկ։ Կոպենհավերը մահանալիս շրջապատված է եղել իր հարազատներով։ Ֆելդմանը հավելել է. «Ընտանիքը նրա աշխարհի կենտրոնն էր, իսկ ինքը՝ նրանց աշխարհի կենտրոնը»։
Թրամփը Կոպենհավերին բնութագրել է որպես «իսկական ամերիկացի հայրենասեր», ով «միասնաբար պաշտպանում էր մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունն ու արդարությունը»։