Քննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի
Երեկվանից թերթում եմ լրահոսը: Ոչ մի տեղ չտեսա կարևոր արձանագրում Եկեղեցու թեմայով: Օկ, այդ դեպքում առաջինը ես կհայտնեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
«Քննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ:
Դա իր հերթին նշանակում է, որ Եկեղեցու համար պայքարը սարերի ետևում չի՝ այլ օրերի հարց է:
Դա իր հերթին նշանակում է, որ հենց այսօր, հենց հիմա անհրաժեշտ է ծրագրել ու կազմակերպել այդ պայքարը, ոչ թե վերջին օրը պլշած աչքերով դարակազմիկ հարցազրույցներ տալ:
Միանգամից ասեմ, որ ես ունեմ մանրամասն, քայլ առ քայլ պայքարի ծրագիր, եթե իրոք պայքարելու ցանկություն ու ռեսուրս ունեք, բայց ծրագիր չունեք, դիմեք՝ սիրով կտրամադրեմ»: