Պայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներ
Աթենքի կենտրոնում՝ Ակրոպոլիսի ստորոտին, հզոր պայթյուն է տեղի ունեցել, երեք մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել պատմական Պլակա թաղամասում՝ հին երկհարկանի շենքում։
Պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է, վնասվել են նաև հարակից շինությունները։
Փրկարարները հարակից շենքից փրկել են երկու կնոջ։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց։
Բացի այդ, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թեթև վնասվածքներ է ստացել նաև պատահական անցորդ։
Պայթյունի պատճառները պարզվում են։