Կարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Սեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց կմեկնարկի ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։
Ուխտերթի մեկնարկից առաջ, ժամը 9:00-ին, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի ընդհանրական խոստովանություն, որից հետո հավատացյալները միասնական աղոթքով կքայլեն դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի ու կմասնակցեն Սուրբ Պատարագի, սկիզբը ժամը 10:30: