Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանն անդրադարձել է եկեղեցու դեմ արշավի շրջանակում կառավարության հրապարակած զեկույցին։
«Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից։ Թե չէ Եկեղեցու մասին զեկույց են պատրաստել. խելքին աշեցեք»,- նշել է Տեր Հայրը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայարարություն էր տարածել զեկույցի առնչությամբ՝ շեշտելով. «ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։