Հրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Տուժածներ չկան։