Զինվորների ծնողներն իրենց երեխաներին ժպտալիս տեսնելով` հանդարտվում են, հպարտանում. (տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 19-ին newspress.am-ի լրագրող Անի Գևորգյանը վերադարձավ Արցախից:
Հիշեցենեք, որ Անի Գևորգյանը ԵԿՄ անդամների հետ միասին, որպես կամավորական, մեկնել էր ԼՂՀ՝ առաջնագիծ:
Այս օրերին, լինելով տարբեր մարտական հենակետերում, newspress-ը արձանագրել է, որ մեր զինվորները ունեն մարտական բարձր պատրաստվածություն և ամեն վայրկյան պատրաստ են հակառակորդին արժանի հակահարված տալու:
Նկատենք նաև, որ այս օրերին բազմաթիվ ծնողներ կապ են հաստատում մեզ հետ և ընդգծել, որ տեսանյութերի շնորհիվ կարողացել են տեղեկություններ ստանալ իրենց որդիների մասին ու ոգևորված են, հպարտանում են, որ լարված օրերին երեխաներին տեսնում են ժպտալիս և առողջ:
Դեռևս կան սահմանում նկարահանված տեսանյութեր, որոնք շարունակում ենք հրապարակել:
Մանրամասները՝ տեսանյութում