Սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. Փաշինյան
Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի և Երասխի Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավերված երկաթուղային հատվածները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«TRIPP նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետեւ Հայաստանն իր հյուսիսային եւ հարավային շրջանների միջեւ երկաթուղային կապ չունի, եւ դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, եւ դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։
Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի եւ Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած եւ հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, եւ իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։
Բայց սա ունենալու է նաեւ հսկայական միջազգային նշանակություն, որովհետեւ նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։
TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարեւորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետեւ այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի եւ Եվրոպական միության միջեւ»։