Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանի պաշարներից՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթների շրջանակում:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Այո՛։ Միջազգային իրավունքի շրջանակում և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա մենք կպահպանենք այն ամենը, ինչ պահանջում են նորմերը», — Fox News-ի հարցին ի պատասխան ասել է Փեզեշքիանը՝ պատրա՞ստ է արդյոք Թեհրանը հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանի պաշարներից։