Չամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել Կարապետյանին
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե՝ Նիկոլի Փաշինյանին իշխանության գալու հարցում, հնարավոր է չգիտակցված, բայց օգնել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Արիանա Հովսեփյանը մասնավորապես գրել է.
«Սամվել Կարապետյան, մի հարց․
Դուք Պուտինի՞ աչքին եք ուզում բարձրանալ, թե՞ Կիրիենկոյի, որ այս ամենից հետո էլ փորձում եք սեփական քաղաքական ձախողումների պատասխանատվությունը ուրիշների վրա բարդել։
Դուք ձեր ընտրությունները «պրավալ» տվեցիք, ժողովրդի ձայները գողացաք, մանդատներ վերցրեցիք ու նիկոլին նորից նստեցրեցիք իր աթոռին։ Հիմա էլ փորձում եք ամբողջ մեղքը գցել Ծառուկյանի ուսերին։
Ասենք՝ ո՞նց։ Ծառուկյանը օգնեց նիկոլին, որ նորից վարչապետ դառնա, երկիրը քանդի, հետո էլ իր ունեցածը խլի ու իրեն բանտ նետի՞։
Դուք էս ի՞նչ եք խոսում, էս ի՞նչ եք անում։ Եթե դուք չէիք իշխանության պահողը, նրան լեգիտիմություն տվողը, ապա ո՞վ էր։
Ժողովրդին էլ բավական է ձեր քաղաքական խաղերի մեջ միամիտի տեղ դնեք։ Ամո՛թ ունեցեք։ Ձեր սեփական սխալներն ու ձախողումներն ուրիշների վրա բարդելու փոխարեն՝ նախ պատասխան տվեք ձեր արածների համար։
Գուցե հենց նման ստերով, մարդկանց փուռը տալով ու սեփական պատասխանատվությունից խուսափելով էլ միլիոնատեր դարձաք։
Ու մի բան էլ՝ չհամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, հատկապես երբ սեփական քաղաքական սխալների պատասխանատվությունը փորձում եք նրա վրա գցել։
Նախ սեփական քայլերի, որոշումների ու սխալների մասին խոսեք, հետո նոր ուրիշներին գնահատեք։
Բավական է ժողովրդին հիմարի տեղ դնեք»: