Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 5 օրով մեկնում է չվճարվող արձակուրդ։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 5 օր տևողությամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին և սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:

2. Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, իսկ հոկտեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: