Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)
Արցախցիների խնդիրների մասին նամակները ձևակերպված հարցերով, ըստ մեր սեպտեմբերի 17-ի պայմանավորվածության, ներկայացրել ենք Ազգային ժողով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ նշելով, որ սպասում են 3 խմբակցությունների արձագանքին ու լսումների կազմակերպմանը։
«Մենք մեր այդ օրվա օրակարգից չենք շեղվել, չպիտի շեղվենք ու շեղում չի լինելու։ Եկել է ժամանակը, որ մեր հարցերի լուծումները ստանանք»,- ասաց Իսրայելյանը՝ մանրամասն անդրադառնալով պայքարի կետերին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։