Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներ
Ղազախստանում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման հետևանքով 19 զինծառայողներից 9-ը զոհվել են։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Մանգիստաուի մարզում, Կասպից ծովի ափին ուսումնական-մարտական առաջադրանք կատարելիս։
Գերատեսչությունից նշել են, որ երեք զինծառայող փրկվել է, նրանցից մեկը հոսպիտալացվել է։
Մյուսների որոնումները շարունակվում են։
Դեպքի վայր են անմիջապես ուղարկվել փրկարար ծառայությունների ուժերն ու միջոցները։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ռազմածովային ուժերի, ԱԻՆ ստորաբաժանումները, ավիացիան և համապատասխան այլ ծառայություններ։