Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Ադրբեջանը սկսել է նոր նախագիծ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի հիշարժան վայրերը» վերնագրով: Ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին փոխանցել այսպես կոչված պատմական հայրենիքից վտարված հայրենակիցների հայրենի հողերի մասին տեղեկությունները։
Նախագիծը AZfront-ի և Կուզարի կեղծանունով հանդես եկող ուկրաինացի պատմաբանի համատեղ նախագիծն է։ Նախագիծը պատրաստվել է «Անհետացած քաղաքակրթություն. աննկատ մնացած աղետ» պատմական հետազոտության հիման վրա։
Նշվում է, որ 2021–2024 թվականներին իրականացված դաշտային հետազոտությունների ընթացքում Հայաստանի տարածքում հավաքվել են լուսանկարներ և տեսանյութեր շուրջ 600 գյուղերի վերաբերյալ, որտեղ իբր նախկինում բնակվել են ժամանակակից ադրբեջանցիների նախնիները։
Նախագծի շրջանակում յուրաքանչյուր գյուղի վերաբերյալ պատրաստվել են տեսանյութեր ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Հեղինակները առաջինը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ գյուղի մասն նյութը, որն անվանել են իբր ադրբեջանական գյուղ: