Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլը
Քաղաքականություն

Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան

Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ  գործող բանաձևեր։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ներհանրային, միջընտրազանգվածային  երկխոսությունը՝ որպես միակ ելք։

Գործողը իշխանությունը այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տվել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դե ֆակտո գործող միակ սահմանադրությունը՝ մեկ տողով։ Ֆորմալ առումով իշխանությունը դրա իրավունքը գուցե ունի, բայց ամենաթողության իրավունք՝ ոչ։ Հետևաբար՝ ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ  գործող բանաձևեր։

Անիմաստ է հիմա հաշվիչը ձեռքներիս հաշվել, թե ում ձայնից ինչքանն է օրգանիկ, ինչքանը՝ արհեստածին։ Քաղաքական պրոցեսները «կալկուլյատորով» չեն լուծվում, այլ՝ քաղաքական-հանրային բովանդակությամբ։

Հասկանալ ինքներս մեզ․

Մեր հասարակությունն այսօր բաժանված է մոտավորապես երկու հավասար՝ 700-700 հազարական մասերի։ Մասեր, որոնք իրար չեն լսում, չեն հանդուրժում, ունեն ծայրահեղ տարբերություններ, բայց իշխանությունը մի «700 հազարի» ձեռքում է, ու այն պարտադրում է իր իրականությունը։

Այսուհետ Հայաստանում ի´նչ զարգացում լինի, ի´նչ խնդիրներ էլ առաջանան, իշխանությունը բացատրելու է «ԻՐ 700 հազարի» տված քվեով։  Սահմանադրության փոփոխություն, լեցուն բանտեր, ունեցվածքի խլում, եկեղեցու դեմ արշավ,  դեպի ԵՄ բլեֆ և այլն։

Հիմա պետք է հարցնել էդ 700 հազարին, ձևը գտնել ու հարցնել՝ դուք իրոք քվեարկել եք, որ այս ամենը կատարվի՞, ի վերջո դուք ինչի՞ն եք քվեարկել։ Պարզ հարցնել. դուք ուզում եք, որ մնացածը չլինե՞ն, չապրե՞ն Հայաստանում, որ բոլորը լինեն բանտերո՞ւմ, հիմնարկները փակվե՞ն, երկրում լինի միշտ լարվածություն ու պառակտո՞ւմ։ Եթե այդպես է՝ դրան վերաբերվենք որպես իրողություն։ Դուք ձայն եք տվել, որ Հայաստանի տնտեսությունը «դիվերսիֆիկացիա» անվան տակ ամբողջությամբ կախվածության մեջ մտնի Ադրբեջանի՞ց։ Դուք ձայն եք տվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու և ոչ մի այլ բան չստանալու հեռանկարի՞ն։ Վերջը՝ ինչի՞ն եք ձայն տվել։

Մեր պառակտումը, իրար չլսելը այնքան խորն է դարձել, որ մեր 700 հազարները ուրախանում և տխրում եմ միմյանց հակադարձ թեմաներով, դավանում են հակադարձ արժեքներ։ Մենք կարիք ունենք իրար հետ քննարկելու մեր երկրի այսօրը,  ընթացքը, բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ մեր պատկերացումները։  Բարդ հարցերի շուրջ լսենք միմյանց փաստարկները՝ թեկուզ դրանք լինեն հակասական, բայց մի պահից գտնվելու են ընդհանրություններ

Պայմանական մեր 700 հազարը և պայմանական մյուս 700 հազարը չեն լսում, չեն հասկանում,  չեն հանդուրժում միմյանց։ Այս անջրպետը գնալով խորանում է։ Մի 700 հազարը ֆիզիկապես չի լսում մյուսի խոսնակներին, և դա փոխադարձ է։ Սրա շարունակությունը լինելու է այն, որ 700 հազարները շուտով չեն լսելու սեփական խոսնակներին, քանի որ բոլորի համար ամեն ինչ պարզ է։

Թվում է՝ մենք ապրում ենք տարբեր երկրներում և ընդհանուր քիչ բան ունենք։ Ո՞ւր կբերի սա։ Այսպես մենք ինքներս մեզ կքանդենք և ինքնուրույն կմատուցվենք հարևաններին՝ սկուտեղի վրա։

Այսօր խելամտությունը և պետական մտածողությունը ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Հայաստանի ամենասուր խնդիրը ներհանրային երկխոսությունն է, ընտրազանգվածների միջև երկխոսությունն է. հիմա ոչ միայն դա չկա, այլև չկան ֆիզիկապես իրար լսելու նվազագույն ազդակներ։

Մենք իրար պետք է ընկալենք և վերաբերվենք որպես հեռանկարի հասարակություններ, որոնք պետք է ապրեն իրար հետ և միասին դիմակայեն կարծես թե անխուսափելի դարձող ռիսկերը։ Մենք չենք կարող իրար վերաբերվել վրեժի մոտիվացիայով։ 

Իրար լսելուց ու իրար հետ նվազագույն շփումներից հետո ընտրազանգվածները իրենց լիդերներին պարտադրելու են դադարեցնել ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը։ Որովհետև երկիրը դա չի ուզում, երկիրը լուծումներ է ուզում։  Իրար լսելու արդյունքը լինելու է երկրում առողջ, այսպես կոչված, մտքի միջավայրի ձևավորումը։

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար։ Մեզնից ոչ ոք դա չի ուզում»։