Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի
Մամուլ

Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա փոխվեց տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփման արգելքով: «Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ հաշվի է առնում, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Փաստաբանն ասաց, որ երեք ամսով սահմանված տնային կալանքի որոշումը կբողոքարկեն: «Քրեական օրենքն այն սանկցիաները, որ սահմանում է այդ արարքի համար, կա՛մ տուգանքն է, կա՛մ կարճաժամկետ ազատազրկումն է՝ 2 ամիս ժամկետով, կա՛մ, եթե դրա ծանր դեպքերն են, մինչեւ 3, թե 5 տարի ազատազրկումն է: Այս պարագայում ծանր դեպքերի մասին որեւէ բան չունենք, բայց արդեն վերջնական պատիժը, որ պետք է տար, տիկին Մանուկյանը կրել վերջացրել է: Սահմանադրական դատարանն ասում է, որ տնային կալանքը մեկին մեկ հավասար է բանտային կալանքին»,- նշեց Սողոյանը:

Սեպտեմբերի 6-ին, հիշեցնենք, դատարանը մեկ ամսով երկարաձգել էր ընդդիմադիր գործչի կալանքը։ Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության 46-ամյա անդամին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով: Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, որը խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարն էր, այս գործով հիմնական մեղադրյալն է՝ իրավապահները նրան լրտեսության, պետական դավաճանության հանցանքներ են վերագրում, իսկ Արեգնազ Մանուկյանը, ըստ քննիչների, նրան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցողն է եղել: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում:

Անդրանիկ Թևանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` Թևանյանի վերաբերյալ միջնորդությունն ո՞վ է քննելու, ե՞րբ է լրանում կալանքի ժամկետը: «Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացրել էին երեք ամսով, որից մեկ ամիսն է անցել դեռ: Օրենքով նախատեսված է, որ դատարանն առանց միջնորդության հարցը կարող է քննարկել: Այսինքն` ժամկետը լրանալու նախորդող նիստի ընթացքում դատավորն ինքնուրույն հարցը բարձրացնում է և կողմերին առաջարկում է կարծիք հայտնել: Կարծիքի շրջանակներում սկզբից կարող է խոսքը տալ պաշտպանության կողմին կամ մեղադրանքի կողմին, պրակտիկայում հիմնականում առաջինը խոսում է մեղադրանքի կողմը: Դրանից հետո միջնորդություն են ներկայացնում, պաշտպանության կողմն էլ առարկում է: Մոտավորապես նույն պրոցեսն է, ինչ նախաքննական կալանքի հարցերի քննարկումը»,- ասաց Խուդոյանը:

Փաստաբանը նաեւ անդրադարձավ Արեգնազ Մանուկյանի կալանքի փոփոխմանը և նկատեց. «Արեգնազ Մանուկյանն իրավապահների համար շանտաժի գործիք էր, սակայն նա չտրվեց շանտաժին: Արեգնազից ակնկալիք ունեին, որ Թեւանյանի դեմ ցուցմունք տա, սակայն քանի որ նա չենթարկվեց այդ ապօրինի ակնկալիքներին, նրան կալանքի տակ պահելու իմաստ չտեսան: Դատական որոշումները գաղտնի են, և առաքում է ԱԱԾ-ն, ընդհուպ այդ որոշումները ձգձգեցին, որպեսզի բողոքարկման ժամկետներն ավելի երկարեն: Մանր-մանր հարցերով փորձեցին ամեն կերպ վնասել նրան: Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժի տարրեր պարունակող մտքեր են հնչեցրել, որոնց մասին չեմ կարող մանրամասնել, սակայն իրենց շատ անշնորհք ձևով են դրսևորել: Իրականում, Արեգնազը որևէ ինֆորմացիա չի էլ ունեցել, որ տրամադրի: Մեղադրանքը, որ դիտարկում ենք, ենթադրություններից բացի ոչինչ չկա այնտեղ: Մեղադրանքում որևէ գործողություն նկարագրված չէ, որ Արեգնազն ինչ-որ բան արած լինի»:

Փաստաբանը նաև անդրադարձավ Անդրանիկ Թեւանյանի կալանքի հարցին․ «Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում իրատեսական չէ, որ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը կփոխվի, այդ գործին ուղղված ուշադրությունը շատ է»: Թերևս նկատի ունի իշխանությունների ուշադրությունը, ավելի շուտ` շահագրգռությունը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում