Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի
Հասարակություն

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը

Փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակել է հայտարարություն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման և Հայաստանում կրոնական ազատության դեմ սաստկացող ոտնձգությունների վերաբերյալ ․   

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս քրեական հետապնդումը և վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը՝ հնարավորություն տալով նրան այցելելու աշխարհասփյուռ իր համայնքներին և լիարժեք կատարելու իր հովվապետական պարտականությունները։

Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների օգտագործմամբ՝ ավելի քան 1700 տարի հայկական ինքնության և քրիստոնեական հավատի հենասյուն հանդիսացող Եկեղեցու առաջնորդին վարկաբեկելուն, լռեցնելուն և իր կարգավիճակից զրկելուն ուղղված իշխանության գործողություններով, որոնք վկայում են Եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը։ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից հեռացնելը, բանակից և քրեակատարողական հիմնարկներից հոգևորականներին հեռացնելը, Անմահ և Սուրբ Պատարագի ծիսակարգը փոփոխելու փորձերը, եկեղեցիների զավթումը, Եկեղեցու նոր կանոնադրություն մշակելու և Կաթողիկոսին փոխելու ծրագրերը, ինչպես նաև բազմաթիվ քրեական գործերով հոգևորականների նկատմամբ հետապնդումները, մեր գնահատմամբ, կազմում են Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված լայնածավալ ճնշումների շղթան։ Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Դրա պաշտպանությունն անմիջականորեն առնչվում է նաև հավատացյալների՝ իրենց կրոնը ազատորեն դավանելու իրավունքին։

Իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում Facebook-ի գրառումների, խորհրդարանական ելույթների և պետական լրատվամիջոցների միջոցով։ Իշխանությունը Եկեղեցուն և Հովվապետին վարկաբեկելու փորձերն իրականացնում է նաև այլ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերություններում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ ընթացող դատական գործով դատավորների ինքնաբացարկը ու գործը դատարանից դատարան փոխանցելը փաստացի երկարաձգում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժի սահմանափակումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են մի արարք կատարելու մեջ, որը հանդիսանում է իր բացառիկ կանոնական լիազորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել եպիսկոպոսին, որպիսի գործողությունը դատախազությունը համարել է որպես քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին դատական ակտի կատարման խոչընդոտում: Ընդ որում, քաղաքացիական գործով դատական ակտն էլ միջամտում է Եկեղեցի ներքին գործերին և ինքնավարությանը, որի անթույլատրելիության մասին ՄԻԵԴԸ տարբեր վճիռներով դիրքորոշում է արտահայտել:

Փաստաբանական թիմի պնդմամբ՝ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հիմա՝ դատարանում դեռևս նախնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Այս իրավիճակը խորացնում է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության ապահովման վերաբերյալ մեր մտահոգությունները։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տասնյոթ դարերի ընթացքում դիմակայել է կայսրությունների ճնշումներին, վերապրել է ցեղասպանությունն ու խորհրդային հալածանքները։ Այսօր, մեր համոզմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեփական երկրում քրեական հետապնդման է ենթարկվում իր Եկեղեցին առաջնորդելու և հովվապետական լիազորություններն իրականացնելու համար։

Մենք միջազգային հանրությանը չենք խնդրում որևէ կողմի դիրքորոշում ընդունել Հայաստանի ներքաղաքական հարցերում։ Մենք կոչ ենք անում գնահատել տեղի ունեցողը կրոնական ազատության և իրավունքի գերակայության տեսանկյունից։ Մեր գնահատմամբ՝ սա պետական արշավ է՝ աշխարհասփյուռ համայնքներ ունեցող անկախ կրոնական հաստատության նկատմամբ վերահսկողություն հաստատելու և նրա ղեկավարությանը պետական իշխանության լծակների, ահաբեկման ու հրապարակային նվաստացման միջոցով հեռացնելու նպատակով՝ ոտնահարելով Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։

Սա հարձակում է կրոնական ազատության դեմ։ Միջազգային հանրությունը պետք է Հայաստանի նկատմամբ հետևողականորեն կիրառի մարդու իրավունքների պաշտպանության նույն չափանիշները, որոնք կիրառում է եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հանձնառություն ստանձնած ցանկացած այլ պետության նկատմամբ։

Ակնկալում ենք հստակ հրապարակային արձագանք և դատավարության անկախ դիտարկում՝ կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության և արդար դատաքննության երաշխիքների պահպանման նպատակով»։