Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆ
Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին 52 մլն եվրոյի օգնություն կտրամադրի։ Նա նաև խոստացել էր, որ միության շուկա ներմուծվող հայկական ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքեր չեն կիրառվի։
«Աջակցության միջոցները, որոնք ներկայումս եվրոպացիներն առաջարկում են Հայաստանին, մեծ մասամբ կրում են հռչակագրային բնույթ», — նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Եվրամիության ներքին շուկան շատ մրցակցային և խիստ կարգավորվող է, և այնտեղ հայկական արտադրանքին գրկաբաց չեն սպասելու։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները երբեմն տասնամյակներ շարունակ սպասում են միությանը անդամակցելուն։