ՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկները
Մամուլ

Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի կարգավորումը այն չպետք է օգտագործեն ո՛չ խմելու, ո՛չ սննդի պատրաստման, ո՛չ էլ կենցաղային նպատակներով։

Սակայն սա արդեն մեկ դեպք չէ։

Բյուրեղավանում վերջին ամիսներին աղիքային վարակին բնորոշ գանգատներով քաղաքացիների դիմելու դեպքեր էին արձանագրվել։ Սեպտեմբերի 6-ին բուժօգնության էր դիմել ևս 6 քաղաքացի, մի մասը՝ հոսպիտալացվել։ Բնակիչները խնդիրը կապում էին խմելու ջրի հետ։

Դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են, նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Միաժամանակ պաշտոնական մարմինները հայտարարում էին, որ նոր նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել, մինչդեռ բնակիչներին որոշ ժամանակ հորդորվում էր ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո։

Սյունիքի մարզի Ծավ համայնքում իրավիճակն առավել աղմկահարույց էր։ Բնակչի ահազանգից հետո ծորակի ջրի լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էր թույլատրելի սահմանը գերազանցող սնդիկ։ Կրկնակի նմուշառումները ևս նույն պատկերն էին արձանագրել։ Բնակիչներին հորդորվեց ջուրը չօգտագործել, համայնքը սկսեց այլընտրանքային ջրամատակարարում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տուժածներ չեն արձանագրվել։

Սակայն գլխավոր հարցը մնաց անպատասխան՝ ինչպե՞ս է սնդիկը հայտնվել մարդկանց խմելու ջրում, եթե նախկին հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել։

Եվ հիմա էլ՝ Քանաքեռավանը։ Կրկին նույն պատկերը՝ ջուրն աղտոտված է, բնակիչներին ասում են՝ մի՛ օգտագործեք, իսկ աղտոտման պատճառի, տեսակի և պատասխանատուների մասին ամբողջական տեղեկատվություն չկա։

Ստացվում է՝ Բյուրեղավանում մարդիկ հիվանդանոց են հասնում, Ծավում խմելու ջրում սնդիկ է հայտնաբերվում, Քանաքեռավանում էլ քաղաքացիներին պարզապես զգուշացնում են՝ ծորակի ջուրը մի՛ օգտագործեք։

Որտե՞ղ են վերահսկող մարմինները։ Ո՞վ պետք է ամեն օր համոզվի, որ մարդկանց մատակարարվող ջուրն անվտանգ է։ Եթե վտանգը բացահայտվում է այն ժամանակ, երբ քաղաքացին արդեն ահազանգում է, ապա ինչի՞ համար է պետական վերահսկողության համակարգը։

Ծավում ստեղծվել է աշխատանքային խումբ, Բյուրեղավանում քրեական վարույթ է ընթանում, հիմա էլ Քանաքեռավանում սպասում են խնդրի կարգավորմանը։

Սակայն սա այլևս առանձին բնակավայրերի ջրի խնդիր չէ։ Սա մարդկանց առողջության և պետական վերահսկողության արդյունավետության հարց է։

Եթե պետությունը քաղաքացուն ասում է՝ «ջուրը մի՛ խմեք», հաջորդ հարցն անխուսափելի է՝ իսկ ո՞վ է պատասխան տալու, որ վտանգավոր ջուրն ընդհանրապես հասել է մարդկանց ծորակներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։