Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Սուրեն Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից։ Նա իր ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել՝ չնայած իր պաշտոնանկության հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն իր նկատմամբ կա դժգոհություն, եւ ինքը ոմանց թիրախում է։
Ասել է, որ թիմից շատերը դավաճանել են հեղափոխական արժեքներին եւ զբաղված են սեփական բարեկեցությամբ, իսկ ինքը պատերազմից հետո ծանր բեռ է վերցրել իր վրա, ու փոխանակ դա հավուր պատշաճի գնահատվի, մի բան էլ խոշորացույցով իր աշխատանքին են հետեւում եւ հարմար պահի իրեն «ժերտվա կտան»` հանուն Փաշինյանի ռեյտինգի։