TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել «Բարգավաճում խաղաղության միջոցով. ներդրումներ Տրանսկասպյան առևտրային երթուղու և TRIPP-ի մեջ» խորագրով միջոցառմանը, որը ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Իր ելույթում նախարարը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման վերաբերյալ Ադրբեջանի տեսլականը։ Նրա խոսքով՝ տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը կարող է էապես նպաստել տարածաշրջանում տնտեսական աճի արագացմանը, մատակարարման շղթաների կայունության բարձրացմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը։
Միջոցառման հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել TRIPP նախագծի վրա։
Ջեյհուն Բայրամովը բարձր է գնահատել TRIPP-ի իրականացման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը և շնորհակալություն հայտնել ցուցաբերած աջակցության համար։
ԱԳ նախարարը ընդգծել է, որ նախագիծը չի սահմանափակվում միայն տրանսպորտային ոլորտով և զգալի ներուժ ունի տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար։
Իր ելույթում Բայրամովը նաև նշել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանի կողմից իրականացվող նախագծերը։ Նշվել է, որ շարունակվում են Բաքվի նավահանգստի և Ալաթի ազատ տնտեսական գոտու շուրջ ինտեգրված տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի ստեղծմանն ուղղված ներդրումները։