Պեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի Ծինփին
Չինաստանն ու ԱՄՆ-ը մեծ տերություններ են, Պեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանն ու ԱՄՆ-ը մեծ պետություններ են, իսկ չինացի և ամերիկացի ժողովուրդները՝ մեծ ժողովուրդներ»,- Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում է ԱՄՆ այցի կապակցությամբ Չինաստանի առաջնորդի գրավոր հայտարարությունը։
Սի Ծինփինն ընդգծել է, որ երկար ժամանակ երկու երկրների ժողովուրդները բարեկամական կապեր են պահպանում, իսկ երկու պետությունների շահերը սերտորեն փոխկապակցված են։
«Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»,- հավելել է ՉԺՀ նախագահը։
Չինաստանի առաջնորդը նշել է, որ չինական ազգի մեծ վերածննդի իրականացումն ու Ամերիկան կրկին մեծ դարձնելու նպատակի իրագործումը կարող են համատեղ գոյակցել, փոխադարձաբար նպաստել միմյանց հաջողությանը և օգուտ բերել ամբողջ աշխարհին։