Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,46 տոկոսով՝ հասնելով 40,07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,98 տոկոսով՝ հասնելով 43,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: