Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)
Հասարակություն

Անկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի հոբելյանական միջոցառումների աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ծրագրում ընդգրկված թատերահամերգային կազմակերպությունների և «Բեքգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ներդրած ջանքերի, պատասխանատու աշխատանքի և արձանագրված արդյունքի համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Անկախության օրվա միջոցառումների կազմակերպումը պահանջել է պատասխանատվության բարձր զգացում և մեծածավալ աշխատանք։

«Անկախության 35-ամյակի տոնական ծրագիրը նաև նոր բովանդակություն էր․ ունեցանք պրեմիերաներ և հատուկ այս օրվա համար ստեղծված նորարարական լուծումներ։ Կարևոր էր փոխանցել երկրի քաղաքացի լինելու զգացողությունը և ապահովել բարձր տոնական տրամադրություն»,- ասել է նախարարը՝ ընդգծելով կազմակերպչական աշխատանքների մեծ ծավալը։

Տոնական միջոցառումների ծրագրում ընդգրկված մասնագետների, ծառայությունների և ռեսուրսների ներգրավումը հիմնականում ապահովվել է տեղական ներուժի միջոցով։

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մարզերում մշակութային որակյալ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ համերգներ են անցկացվել 4 խոշոր քաղաքներում՝ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում՝ տոնը դարձնելով համապետական։

«Կարևոր էր Անկախության օրվա տոնական տրամադրությունն ու բովանդակությունը հասանելի դարձնել հնարավորինս լայն հանրությանը՝ հատկապես մարզերի բնակչությանը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոշոր մշակութային իրադարձությունները կարևոր են նաև դրանց շուրջ ծավալվող հանրային քննարկումների տեսանկյունից։

Անդրադառնալով հանրային արձագանքներին՝ նշվել է, որ դրանք հիմնականում դրական են եղել․ միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանն ավելի քան 60 հազար քաղաքացի է ներկա եղել:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ տարբեր երկրներում նմանատիպ նախագծերում աշխատելու փորձ ունենալով՝ կարող է փաստել, որ Հանրապետության հրապարակում ապահովված կազմակերպչական մակարդակն ու աշխատանքի պայմանները բարձր նշաձող են սահմանել։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն Անկախության օրվա գլխավոր միջոցառմանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն գեղարվեստական լուծում էր, այլև մշակութային կարևոր ուղերձ։

Հանդիպման ընթացքում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներն անդրադարձել են համատեղ աշխատանքի արդյունքներին, կազմակերպչական գործընթացում ձեռք բերված փորձին և այլ հարցերի։