Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը մինչև փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, ապա այստեղ մեր դիրքորոշումը հայտնի է։ Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ դեպքում Զելենսկուն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ կտրամադրվեն՝ ընդգծելով, որ Ուկրաինայի իշխանության ղեկավարը հիանալի գիտի, թե ինչ որոշումներ է անհրաժեշտ ընդունել։