Զելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել այդ հարցով անմիջապես դիմել Իլոն Մասկին՝ այն բանից հետո, երբ Զելենսկին խնդրել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Starlink արբանյակային համակարգը Ռուսաստանի խորքում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնել է լրագրող Նայա Սաջայան՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ Թրամփի հետ հանդիպման ընթացքում Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է էներգետիկ հրադադարի։ Միաժամանակ ուկրաինական կողմը կրկին բարձրացրել է ռուսական օբյեկտների դեմ հարձակումների համար Starlink-ի կիրառման հնարավորության հարցը։
«Դուք պետք է այդ մասին խոսեք Իլոնի հետ»,- լրագրողի պնդմամբ՝ պատասխանել է Թրամփը։