Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարին
Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջուլի Քրոուլիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Քրոուլիին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապացությամբ` վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջև առկա արդյունավետ փոխգործակցության շարունակական ընդլայնման գործում:
Զրուցակիցները քննարկել են այս տարվա հուլիսին Օտտավայում կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով նախանշված համագործակցության ուղղություններով ընթացող աշխատանքները, վերահաստատել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային զարգացումներին: