Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը
Հասարակություն

Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողությամբ ուսումնասիրվել է օտարման ոչ ենթակա հողամասերի իրացման, ինչպես նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխությամբ կադաստրային արժեքի նվազեցումից հետո օտարված հողատարածքների պետական գրանցման ոլորտում պետական մարմնի գործողությունների իրավաչափությունն ու հիմնավորվածությունը։

Կոտայքի մարզի Առինջ համայնքի վարչական սահմաններում գտնվող, ինժեներական ենթակառուցվածքով՝ 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված, օտարման ոչ ենթակա 16․17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲ ընկերությանը։

Օտարման ոչ ենթակա հողատարածքի վաճառքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Խախտումներ են արձանագրվել նաև Առինջ համայնքում հողային պաշարների կառավարման, օգտագործման և տնօրինման գործընթացներում։

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2017 թվականին Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող 11․2 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 36․29 հա բնակավայրերի նպատակային նշանակության և 28․96 հա այլ բարձրարժեք՝ ընդհանուր 8 միլիարդ 38 միլիոն 9 հազար 325 դրամ կադաստրային արժեքով հողերը փոխադրվել են ցածրարժեք՝ ընդհանուր 5 միլոն 160 հազար 509 դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ արոտի կատեգորիայի։ Արդյունքում՝ կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար 816 դրամով կամ շուրջ 99.94 տոկոսով։

Դրանից հետո, անտեսելով օրենսդրական պահանջը, համաձայն որի մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չէր կարող գերազանցել 20 հեկտարը, նշված հողատարածքները համայնքի ղեկավարի որոշմամբ դրվել են աճուրդի։ Աճուրդների արդյունքում դրանք 21 միլիոն 533 հազար 157 դրամ գումարով  օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին։

Գործարքները, սակայն, վերը նշված սահմանափակումների պատճառով իրավունքի պետական գրանցում չեն ստացել։ Բայց նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն փոփոխվել են նախկինում կայացած աճուրդների արձանագրությունների, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված և ուժի մեջ մտած համայնքի ղեկավարի որոշումների բովանդակությունները։

Այնուհետև, ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են անշարժ գույքի աճուրդ-վաճառքի 4 պայմանագրեր, որոնց միջոցով ապահովվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և այն Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը փոխանցելու գործընթացը։

Փաստվող դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ։