Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: