Sputnik գործակալության թուրքական ծառայության խմբագրին արգելել են մուտք գործել երկիր
Sputnik գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը РИА Новости գործակալությանը հաղորդել է, որ թուրքական իշխանություններն արգելել են իրեն երկիր մուտք գործել և զրկել են հավատարմագրից։
Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։
Անցյալ շաբաթ Թուրքիայում արգելափակվել է Sputnik գործակալության կայքը։ Շաբաթ տեղի լրատվամիջոցները հաղորդել էին, որ Անկարայի Գյոլբաշը շրջանի շրջանային դատարանը հաստատել է Թուրքիայի հեռահաղորդակցության և կապի վարչության որոշումը՝ երկրի տարածքում մի շարք կայքեր արգելափակելու վերաբերյալ։