Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։
Արդյո՞ք պատվիրակություն է մեկնել Բաքու: Factor-ին ԱԳՄԱ նախարարությունից հայտնել են, որ նախարարությունից պատվիրակություն չի մեկնել, Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս տեղեկացրել են, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակություն չի մեկնել։