Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցը
Իրանը կբացի Հորմուզի նեղուցը մեկ շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը կատարի իր պայմանները։
Այս մասին Reuters-ը հաղորդում է՝ հղում անելով իրանական բարձրաստիճան, անանուն պաշտոնյաի։
«Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը յոթ օրվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը նվազեցնի ռազմական ճնշումը», — ասել է նա։
Աղբյուրի խոսքով՝ Միացյալ Նահանգները նաև պետք է վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։