Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
«Աշխատանքային շաբաթը սկսում ենք լավ տրամադրությամբ։ Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև՝ ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց»,-տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ա. Ավետիսյան հղի կնոջ ու տարեց մոր ներկայությամբ, նրանց հրելով, ձեռնաշղթաներ են հագցրել ու ուժով ոստիկանության մեքենա նստացրել ու տարեկ ոստիկանություն։ Դրանից որոշ ժամանակ առաջ տղամարդը, որը ներկայանում է շենգավիթցի Արտակ, տեսանյութ էր հրապարակել, որով Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին ժամադրել էր Մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ։
Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի գործով հետաքրքիր զարգացում է եղել, մեղադրանք փոխվել է։
«Նույն ձայնագրությունը, որը նախկինում որակվում էր որպես ատելության խոսք, իմա որակվում է խուլիգանություն»,-հայտնել էր Ռուբեն Մելիքյանը։