Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում է
Հասարակություն

ՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար

«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է բարձր մակարդակի բաց քննարկման, որի առանցքում երկրի ներքին անվտանգության, ինստիտուցիոնալ կայունության, քաղաքացիական պաշտպանության և հասարակության դիմակայունության ամրապնդման հարցերն էին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Անդրադառնալով պետության ներսում կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանն ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ որևէ երկիր չի կարող պնդել, թե լիարժեք պաշտպանված է աշխարհում առկա բոլոր մարտահրավերներից։ Հայաստանն այս համատեքստում ոչ միայն ճանաչել է հիբրիդային սպառնալիքները որպես իրական խնդիր, այլև մշակել է դրանց արդյունավետ արձագանքելու համակարգված մոտեցումներ։

Նախարարի խոսքով՝ այդ սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից անկյունաքարային է պետության և քաղաքացու միջև վստահությունն ու թափանցիկ հաղորդակցությունը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ներքին անվտանգության ապահովումը պետության առաջնահերթություններից է, առանց որի անհնար է խոսել տնտեսական աճի, զբոսաշրջության զարգացման կամ երկրի ընդհանուր դիմակայունության ամրապնդման մասին։

Պետություն–քաղաքացի հարաբերությունների համատեքստում Արփինե Սարգսյանն անդրադարձել է քաղաքացիության ինստիտուտի վերաարժևորմանը միտված քայլերին։ Նա ընդգծել է, որ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն կապ է՝ փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով, ուստի դրա շնորհման և դադարեցման ընթացակարգերը պետք է արտահայտեն այդ կապի բովանդակությունն ու նշանակությունը։

«ՀՀ քաղաքացիությունը մեզ համար՝ որպես պետություն, արժեք է և այդ արժեքը հավասարապես վերաբերելի պետք է լինի և պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը։ Եվ այս արժեքից հրաժարումը՝ քաղաքացիության դադարեցումը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի»,-նշել է ՆԳ նախարարը։

Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով՝ Արփինե Սարգսյանը, որպես վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, պրոցեսսը դիտարկել է որպես Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի գրավչության բարձրացման հնարավորություն։

«Գործողությունների ծրագիրը, որը ստացել ենք ԵՄ գործընկերներից, Հայաստանի գրավչության բարձրացման մասին է։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչո՞ւ եմ ասում, որ այն Հայաստանի գրավչության բարձրացման մասին է։ Որովհետև մենք անդրադառնում ենք մարդու իրավունքների ոլորտին, այնպիսի կարևորագույն հարցի, ինչպիսին իրավահավասարության ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումն է Հայաստանի Հանրապետությունում և դա բնականորեն հասել է այն կետին, որ մենք պիտի ունենանք օրենսդրական կառուցակարգեր։ Խոսում ենք փաստաթղթերի անվտանգության, կենսաչափական համակարգի ներդրման մասին Հայաստանի Հանրապետությունում, և դա հանրային ծառայությունների ու անձի ինքնության նկատմամբ վստահության ապահովման առանցքային համակարգ է։ Առանց դրա պատկերացնել, որ մենք ճանաչում ենք մեր հանրությանը, ունենք բնակչության պետական ռեգիստր կամ կարող ենք սպասարկել թվայնացման այն օրակարգը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը, ուղղակի բարեխիղճ մոլորություն կլինի, եթե այդպիսի մտածողությամբ գնանք առաջ»,– նշել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ վիզաների ազատականացման շրջանակում իրականացվող բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ապրելու համար առավել բարենպաստ պայմանների ձևավորմանն ու ներգաղթի խթանմանը։

Անդրադառնալով քաղաքացիների սահմանային մուտքերի և ելքերի հարաբերակցությանը՝ նա նշել է, որ 2025 թվականին, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է դրական սալդո։ Այս միտումները նախարարը կապել է առաջին հերթին խաղաղության օրակարգի և իրականացվող բարեփոխումների հետ՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է իր քաղաքացիների համար լինի ապրելու հիմնական վայրը, իսկ մյուս երկրները՝ ճամփորդելու, կրթություն ստանալու և այլ հնարավորություններից օգտվելու ուղղություններ։

Ամփոփելով, նախարար Սարգսյանն ընդգծել է, որ համապարփակ անվտանգության համակարգի արդյունավետությունը պայմանավորված է նաև յուրաքանչյուրի՝ դրա մի մասը լինելու գիտակցությամբ։